| |
«The Daily Star» պարբերականի տվյալներով, Մադրիդի «Ռեալը» 73 միլիոն եվրո է առաջարկում «Մանչեսթեր Սիթիի» Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի համար: Բրիտանական ամսագրի հավաստմամբ, Ագուերոյի ձեռքբերումը պահեստային տարբերակ է եղել «Արքայական» ակումբի համար, քանի որ առաջնայինը Լուիս Սուարեսի ձեռքբերումն էր, որի համար թափված ջանքերն իզուր էին: Համաձայնության չգալով «Մայրաքաղաքարինների» հետ, Մադրիդցիները աչք են գցել մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ագուերոյի վրա, ով բավականին լավ է խաղում վերջին 4 տարիներին: Այս ֆուտբոլիտը իր խաղով գերել է «Ռեալի» բազմամյա նախագահի՝ Ֆլորենտինո Պերեսի սիրտը՝ դեռ Մադրիդի մեկ այլ ակումբի՝ «Ատլետիկոյի» կազմում խաղալիս: ԱՂԲՅՈՒՐ
Նշենք, որ Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2011 թվականից, մինչ օրս: Անգլիական ակումբում հանդես գալու 3 տարիներին նա անցկացրել է 122 հանդիպում, որոնցում դարձել է 75 գոլի հեղինակ: |