| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին անդրադարձել է իր թիմի՝ դարպասապահի դիրքին: Բոլորս էլ հիշում ենք, որ մրցաշրջանի մեկնարկին Իտալացի մասնագետը հարցազրույցներից մեկում ասաց, որ Լա Լիգայում կխաղա Դիեգո Լոպեսը, իսկ Գավաթային խաղերում Իկեր Կասիլյասը: Այս անգամ Անչելոտտին վստահ է իր սաների ուժերի վրա: Նա հայտարարել է, որ դարպասապահներին խաղային ժամանակ կտա նոր սկզբունքով: «Կասիլյասը և Լոպեսը լավ աշխատեցին այս տարի, կարծում եմ կփոխեմ նրանց դարպասին կանգնեցնելու սկզբունքը: Կասիլյասը կխաղա Չեմպիոնների Լիգայում և Լա Լիգայում, քանի որ ավելի փորձառու է, իսկ Դիեգո Լոպեսը՝ գավաթային բոլոր խաղերում»,- Ասել է Կարլո Անչելոտտին: |