| |
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ կայացած մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել մարզումը, հայտնում է «Goal.com»-ը: Հավելենք, որ Պորտուգալիայի ընտրանին պատրաստվում է Հունաստանի դեմ ընկերական խաղին: Ռոնալդուին դեռևս 1 ամիս առաջ անհանգստացնում էր մկանային վնասվածքը: Նույն այդ վնասվածքի առկայությամբ հարձակվողը մասնակցեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղին (4-1): Դեռևս պարզ չէ վնասվածքի լրջության աստիճանը, սակայն հաղորդվում է, որ Ռոնալդուն կարող է բաց թողնել Աշխարհի առաջնության մեկնարկը: ԱՂԲՅՈՒՐ |