| |
«Արքայական» ակումբը մինչ հուլիս ամիսը պատրաստ է որոշում կայացնել: Խոսքը գնում է Կարիմ Բենզեմայի և Սամի Խեդիրայի՝ թիմում մնալու մասին: Վերոնշյալ 2 ֆուտբոլիստների պայմանագրերը ավարտվում են 2015 թվականին, ուստի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստներին պահել ևս 3 մրցաշրջան: Կարիմի աշխատավարձը կազմում է տարեկան 5 միլիոն եվրո, Խեդիրայինը՝ 3,2 միլիոն: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Ֆրանսիացին նվիրված է թիմին ծայրահեղ աստիճանի: Նա ցանկանում է պայմանագիրը երկարաձգել 5 տարով և ավարտել կարիերան «Սպիտակ Տանը»: Թունիսա-Գերմանական ծագումով Խեդիրան իր հերթին ասեկոսեներ էր լսում սեփական հասցեին: Այս մրցարջանի սկզբում նա վնասվածք ստացավ, սակայն խաղադաշտ դուրս եկավ մրցաշրջանի վերջին 3 խաղերին: Նախկինում նրան աջակցում էր նաև Ժոզե Մոուրինյոն, ով ներկայիս դրությամբ ցանկանում է նրան տեսնել իր թիմում: ԱՂԲՅՈՒՐ |