| |
Մադրիդյան ակումբը չի պատրաստվում կանգ առնել նվաճածի վրա: «Լա Դեսիման» նոր նվաճելուց հետո նրանց համար առաջնահերթն է համարվում հաջորդ գավաթը՝ «Ունոդեսիման» (11-րդ) նվաճելը: «Արքայական» ակումբն այս տարի մեծ խնդիրներ ուներ դաշտի կենտրոնական գծի հետ, ուստի Խաբի Ալոնսոյի և Սամի Խեդիրայի վնասվածքներից ելնելով, կպայքարի նոր ֆուտբոլիստի համար: «Tuttosport» պարբերականի հավաստմամբ, ամենահարմար թեքնածուն այս պատասխանատու գործի համար համարվում է «Յուվենթուսի» Արտուրո Վիդալը: «Ռեալն» անցյալ տարվա ամառվանից հետաքրքրվում է Վիդալով, սակայն «Ծեր Սենիորան» հրաժարվեց վաճառել թիմի ուղեղը դարձած Չիլիացուն: Նշվում է նաև, որ «Արքայական» ակումբը պատրաստ է գործարքի մեջ ներառել այլ ֆուտբոլիստների՝ մասնավորապես Ալվարո Մորատային: ՎԵրջինս չստանալով բավականին խաղաժամանակ ցանկանում է լքել հարազատ ակումբը: Հնարավոր է, որ «Ռեալը» հանձնի Մորատային հետագայում հետ վերցնելու իրավունքով: Նաև Արտուրո Վիդալով հետաքրքրվում են Իսպանական «Բարսելոնան» և Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Մայիսի 7-ին Չիլիացին այցելել է Կատալոնյա, սակայն վիրահատվելու համար: Այնուամենայնիվ Արտուրոն կմասնակցի 2014-ի Աշխարհի Առաջնությանը: Նախորդ ամսին նա երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Յուվենթուսի» հետ և այդ առիթով ասել՝ «Չեմ պատրաստվում հեռանալ այստեղից: Ցանկանում եմ մնալ «Յուվեում», նվաճել տիտղոսներ ուխաղալ Աշխարհի առաջնությունում»: ԱՂԲՅՈՒՐ |