| |
El Confidencial պարբերականը տեղեկացնում է, որ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները, մարզիչները և անձնակազմը կպարգևատրվեն ընդանուր 32 միլիոն եվրոյով: ԱՆկասկած, առյուծի բաժինը կհասնի թիմի ներկայացուցիչներին: Հաշվի առնելով հարկերի վճարումը, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ու մարզիչ կպարգևատրվի 600 հազար եվրոյով Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար: Բացի այդ բոլորը կստանան 60 հազար եվրո՝ Արքայական գավաթը նվաճելու համար: Հարկ է նշել, որ «Ռեալի» անձնակազմից յուրաքանչյուրը կպարգևատրվեր ևս 250 հազար եվրոյով, եթե հաղթանակ տաներ Լա Լիգայում: Անկասկած, չի կարելի առհամարել ակումբի մնացած անձնակազմին: Բանը նրանում է, որ դեռ 2001/02 թվականի Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելուց հետո թիմի ավագներ Ֆերնանդո Հիերրոն և Ռաուլ Գոնսալեսը ակումբի կառավարությանը համոզեցին պարգևատրել «Բլանկոսների» համար աշխատող յուրաքանչյուր անձի: Այդ իսկ օրվանից, կարևոր տիտղոս նվաճելուց հետ ակումբի ոչ մի աշխատող չի մնում առանց պարգևատրվելու: «The Times»-ի հավաստմամբ՝ ամբողջ գումարից 5 միլիոնը կանցնի «Տոտտենհեմին», քանի որ թիմերը պայմանագիր կնքելիս նշել էին կետ, ըստ որի «Ռեալը» պարտավորվում է վճարել ևս 5 միլիոն եվրո, եթե Գարեթ Բեյլի խաղը Չեմպիոնների Լիգայում հաջող ստացվի: Հայտնի է նաև, որ Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տանելու առթիվ «Ռեալը» գլխավոր հովանավոր «Fly Emirates»-ից կստանա 3 միլիոն եվրո: ԱՂԲՅՈՒՐ |