| |
Ըստ Իտալական «La Gazetta dello Sport» պարբերականի՝ Մադրիդի «Ռեալի» Իտալացի մարզիչ Կարլո Անչելոտտին մեկ տարում կվաստակի 2 միլիոն եվրոյով ավելի գումար: «Ռեալ» տեղափոխվելուց, մինչ աշխատավարձի բարձրացումը Անչելոտտին ստանում էր 7 միլիոն եվրո: Այս պահին նա աշխարհի ամենաբարձր ախատավարձ ունեցող մարզիչների ցանկի 2-րդ հորիզոնականում է: Ամենաշտ աշխատավարձ ստացող մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն է («Չելսի», 10 միլիոն եվրո), նրան հաջորդում է Կարլո Անչելոտտին («Ռեալ Մադրիդ», 9 միլիոն եվրո): Երրորդ տեղում է Ռոբերտո Մանչինին («Գալաթասարայ», 8 միլիոն եվրո), չորրորդում՝ Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա», 7,5 միլիոն եվրո), հինգերորդում՝ Արսեն Վենգերը («Արսենալ», 7 միլիոն եվրո), և վեցերորդում՝ Ֆաբիո Կապելոն (Ռուսաստանի ազգային հավաքական, 6,5 միլիոն եվրո): |