| |
![]() «Ռեալ Մադրիդը» անցկացնելով հիանալի մրցաշրջան կարողանում է հեղինակել 160 գոլ: «Արքայական» ֆուտբոլ ցուցադրելով Մադրիդյան ակումբը հասել է «Ոսկե Դուբլին»՝ նվաճած «Արքայական» գավաթով և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գավաթով: Մրցաշրջանի մեկնարկին Չեմպիոնների Լիգայի տասներորդ գավաթը մոլուցք էր թվում, սակայն Իտալացի մեծատառով Մասնագետ Կարլո Անչելոտտին սովորեցրեց Իսպանական գրանդին խաղալ նուրբ՝ Իտալական ֆուտբոլ, որն իր ղեկավարման տարիներին խաղացել է «Միլանը»: «Բլանկոսներն» իհարկե, ինչպես յուրաքանչյուր ակումբ, ունեն գոլահարներ: Նրանց թվում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է այս տարվա «Ոսկե Գնդակի» և «Ոսկե Խաղակոշիկի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին ավարտված մրցաշրջանում խփել է 51 գոլ (Լա Լիգա - 31, ՉԼ - 17, Արքայական Գավաթ - 3): Զուր չէ, որ 29-ամյա ռմբահարը առաջատար է Չեմպիոնների Լիգայի և Լա Լիգայի ռմբարկուների աղյուսակներում: 2-րդ և 3-րդ հորիզոնականները խփված գոլերով զբաղեցնում են Կարիմ Բենզեման (24 գոլ | Լա Լիգա - 17, ՉԼ - 5, Արքայական Գավաթ - 2) և Գարեթ Բեյլը (22 գոլ | Լա Լիգա - 15, ՉԼ - 6, Արքայական Գավաթ - 1): Ձեզ ենք ներկայացնում բոլոր 160 գոլերն այս մրցաշրջանում, տեսայնութով՝ |