| |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը կարող է մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Իտալական «Նապոլի»: Հայտնի է, որ Լոպեսին գնելը պահեստային տարբերակ է այն դեպքում, եթե «Լիվերպուլի» հետ բանակցությունները՝ Պեպե Ռեյնայի վարձակալության շուրջ հաջող չընդանան: Ռեյնան իր հերթին հիանալի մրցաշրջան անցկացրեց Նեապոլում, և Իտալական ակումբի ղեկավարությունը դեմ չէ պահել 31-ամյա իսպանացուն թիմում: Նշենք, որ Լոպեսի շուրջ ասեկոսեները վերջին շրջանում միայն քանակապես աճում են: Այն հանգամանքը, որ Կասիլյասը հաջորդ մրցաշրջանում լինելու է «Ռեալի» անքննադատելի համար 1-ը, ստիպում է ակումբին ու իսպանացուն ելքի տարբերակներ փնտրել: ԱՂԲՅՈՒՐ |