| |
Մադրիդի «Ռեալն» իր առաջին մարզումն անցկացրեց «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղից առաջ: Անչելոտտիի ենթակայության տակ այսօրվա մարզմանը կային բոլորը բացի Վարանից, Դիեգո Լոպեսից, Կրիշտիանու Ռոնալդուից, Դի Մարիայից, Պեպեից և Բենզեմայից, որոնք մարզվում էին մարզասրահում՝ Խեսե Ռոդրիգեսի հետ: Իտալացի մասնագետը հույս է փայփայում, որ ֆուտբոլիստները 4-օրյա կտրվածքում կկարողանան լիովին վերականգնվել, ինչը, ցավոք քիչ հավանական է Պորտուգալացի պաշտպան Պեպեի դեպքում: Մարզմանը ներկա գտնվեցին նաև «Ռեալի» կանտերանոները՝ Լուկաս Տորոն ու Օմար Մասկարելը՝ «ՌՄ Կաստիլյայից» և Ալեքսը՝ «Խուվենիլ Ա»-ից: |