| |
Մադրիդյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ցնցել աշխարհը նորանոր հաջողություններով: Այս անգամ նրան են բաժին հասել «Պիչիչի» և «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակները: Արդեն ավարտված՝ Լա Լիգայի առաջնությունում Կրիշտիանուն 30 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ, միջինում ապահովելով 1 գոլ յուրաքանչյուր 1 խաղում: Խփելով 31 գնդակ Լա Լիգայում՝ Ռոնալդուն ստացավ «Պիչիչի» մրցանակը, որը շնորհվում է Իսպանական հեղինակավոր պարբերական «Marca»-ից: Այլ է «Ոսկե Խաղակոշիկի» պատմությունը. Այն շնորհվում է ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին: Այս անգամ Պորտուգալացի հարձակվողը խաղակոշիկը չի նվաճել միանձնյա, այլ կիսել է այն ԱՆգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսի հետ, որը նույնպես խփել է 31 գոլ: |