| |
El Confidencial-ի հավաստմամբ, Մադրիդի «Ռեալի» ձախ եզրային պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն չի հավաքի իր ճամպրուկները թիմից հեռանալու համար: Պորտուգալացու համոզիչ խաղը Բրազիլացի Մարսելոյի բացակայության ընթացքում խոցեց Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտտիի սիրտը: Նախորդ ամսին կայացած Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ խաղերում Պորտուգալացի պաշտպանը ապացուցեց, որ արժանի է «Ռեալի» գույները պաշտպանելուն: Հիանալի անցումներ, գրոհների սկիզբ, սուր փոխանցումներ.... այս ամենն ապահովում էր հենց Ֆաբիուն: Մեկ այլ խնդիր է Բրազիլացի պաշտպանի՝ Մարսելոյի թիմում մնալը: Նա ընթացիկ առաջնությունում չի գոհացնում Դոն Կարլոին, թույլ տալով անթույլատրելի սխալներ: ԱՆկասկած, նրա վրա անդրադարձել է վերջին վնասվածքը: Բրազիլացու պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ լրանում է 2018 թվականի հունիսի 30-ին, այն երկարաձգվել է անցյալ տարվա մարտ ամսին: Ակումբը հիմա դիտարկում է պաշտպանի վաճառքի տարբերակը: |