| |
Մադրիդի «Ռեալի» 24-ամյա կիսապաշտպան Ասիեր Իլյարամենդին հայտնվել է պորտուգալական «Պորտուի» ուշադրության կենտրոնում: Ակումբը գլխավորած Խուան Լոպետեգին պատրաստակամություն է հայտնել աջակցել երիտասարդ իսպանացուն, իրեն հրավիրելով իր թիմ: Նախկինում Լոպետեգին աշխատել է նաև Իսպանիայի Երիտասարդական Հավաքականում: Ասիերը չի համարվում թիմի հիմնական կազմի խաղացող, քանի որ մրցաշրջանի մեծ մասում՝ իրեն ընձեռված հնարավորթյուններից չօգտագործեց ոչ մեկը: Նա ընթացիկ մրցաշրջանում դաշտ է դուրս եկել 27 անգամ, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: |