| |
Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպանը կարող է դաշտ դուրս գալ «Սելտայի» դեմ արտագնա խաղում 177 օրվա ընդմիջումից հետո: Սամի Խեդիրան կտրել էր ծնկի խաչաձև կապանները նոյեմբերի 15-ին, իր հավաքականի հետ Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ: Անչելոտտին հարցազրույցում հայտնել էր, որ Խեդիրան կխաղա, սակայն համոզված չէ, որ կարող է դիմակայել ողջ 90 րոպեն: Կես տարի տևած վնասվածքից հետո Սամիին բախտը ժպտում է: Գերմանիայի, Սիցիլիայի և Իսպանիայի լավագույն հիվանդանոցներում և առողջարաններում բուժման փուլեր անցնելուց հետո նա ի վերջո վերականգնվել է, և կարողացել է խաղալ «Խուվենիլ Բ»-ի կազում («Ռեալի» 3-րդ թիմը): Այդ խաղում նա գործեց անվրեպ և կրկին գրավեց Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտտիի սիրտը: Հնարավոր է, որ խաղալով «Սելտայի» և «Էսպանյոլի» դեմ գերմանացի ֆուտբոլիստը կարողանա ձեռք բերել անհրաժեշտ մարզավիճակ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խաղալու համար: Բացի այդ խաղերից նա նաև ունի ազատ մի քանի օր ժամանակ, որը կարող է ծախսել ամբողջովին ապաքինվելու համար: Վնասվածքից ապաքինվել է նաև մյուս ֆուտբոլիստը՝ Ալվարո Արբելոան, ով վնասել էր ծնկի հոդը մարտի 7-ին կայացած մարզման ժամանակ: «Արքայական» ակումբի «բուժկետում» երկար ժամանակով կմնա Խեսե Ռոդրիգեսը, որը վնասել էր ծունկը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Շալկե 04»-ի դեմ պատասխան խաղում: |