| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը զայրացած է այն ասեկոսեների վրա, ըստ որոնց նա կլքի «Արքայական» ակումբում իր զբաղեցրած պաշտոնը: Հիմնականում նյութի աղբյուրները Ֆրանսիական ԶԼՄ-ներն են: Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Ֆրանսիացին պատրաստվում է հեռանալ «Ռեալից» և գլխավորել որևէ ֆուտբոլային ակումբ մարզչական փորձի ձեռքբերման և հետագայում «Բնալկոսների» ղեկին կանգնելու համար: Զիդանին ընդոպնելու հարմար թեքնածու թիմերն ըստ ԶԼՄ-ների «Բորդոն» կամ «Մոնակոն» էին, որոնք խնդիրներ ունեին մարզչի հետ կապված: «Ինչպես միշտ հավաքվում են մեծ քանակի ասեկոսեներ: Եվ ինչպես միշտ ես ստիպված եմ հերքել դրանք: Ես ոչ-ոքի հետ բանակցությունների մեջ չեմ մտել՝ հատկապես՝ «Մոնակոյի» ներկայացուցիչների հետ: Ես գործող պայմանագիր ունեմ Մադրիդի հետ և իմ բոլոր մտքերն ու ծրագրերը կապված են այս թիմի հետ: Առջևում կա Լա Լիգայի մի քանի և Չեմպիոնների Լիգայի խաղ, ու ես կենտրոնացած եմ միայն դրանց վրա: Վերջակետ:»,- Զայրացած պատասխանել է Զիդանը «L'Equipe-»-ի լրագրողին: |