| |
«Արքայական» ակումբի Պորտուգալացի պաշտպան Պեպեի մոտ նկատվում է ձախ ազդրի մկանային առաջին աստիճանի վնասվածք: Բժիշկները մոտավոր հաշվարկներով պնդում են, որ Պեպեն կապաքինվի 2 շաբաթից՝ եզրափակիչ հանդիպումից 2 օր առաջ: «Վալյադոլիդի» դեմ կայացած Մայիսի 7-ի հանդիպումից հետո նա իրեն լավ էր զգում, սակայն բժիշկների հետազոտությունը ասում է այլ բանի մասին. նա չի կարողանա դատ դուրս գալ 2 շաբաթ՝ և առանց այլ էլ չփայլելու փոխարեն այդ ընթացքում կկորցնի իր ողջ մարզավիճակը: Կարլո Անչելոտտին իր ձեռքի տակ ունի նաև երիտասարդ պաշտպան Ռաֆաել Վարանին, ով լավ հնարավորություն ունի 2 շաբաթվա ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու, և իհարկե, «Ատլետիկոյի» դեմ խաղալու համար: Մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում մեր Մադրիդցուն... |