| |
«Բլանկոսների» երիտասարդ Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կրկին շոյել է թիմի հոգին: «Արքայական» ակումբը հայտնել է, որ ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը Իսպանացու հետ: Թիմը պատրաստ է վերանայել պայմանագրի կետերը, այն թարմացնելով և մցնելով «բարեփոխումներ»: «Ռեալի» կանտերանոյի պայմանագրի ժամկետը լրանում է 1 տարուց, իսկ թիմը պատրաստ չէր նոր պայմանագիր ստորագրելուն, սակայն վերջին մի քանի խաղերում փայլուն ֆուտբոլ ցուցադրելով Ալվարոն կրկին գրավեց «Արքայական» ակումբի ղեկավարության սիրտը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Նապոլին», «Յուվենթուսը», «Ինտերը», «Արսենալը» և «Բորուսսիան»: Մի կողմ դնելով անցյաը, թիմը մյուս կողմից ցանկանում է եկող ամռանն առաջարկել նոր պայմանագիր երիտասարդ ու առույգ ֆուտբոլիստին: «Այս մրցաշրջանում օգնեց մեզ, կատարելով մեծ ծավալի աշխատանք: Խաղալով Բենզեմայի, Ռոնալդուի և Գարեթ Բեյլի պես ֆուտբոլիստների կողքին նա կարող է ժառանգել նրանց խաղաոճը: Հույս ունեմ, որ կմարզեմ նրան այս թիմում»,- Նախորդ ասուլիսներից մեկում հայտարարել է Կարլո Անչելոտտին: Եթե ֆուտբոլիստը որոշի հեռանալ կայուն խաղային ժամանակ ստանալու համար, ապա նրա տրանսֆերը կարժենա 12 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ նա «Ռեալի» առաջին թիմ է տեղափոխսել «Կաստիլյայից» 2013-ի ամռանը և ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ դառնալով 6 գոլի հեղինակ: |