| |
Ֆրանսիական Առաջին Լիգայի մասնակից «Ժիրոդեն դե Բորդո» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Ռեալի» Ֆրանսիացի երկրորդ մարզիչ և սպորտային տնօրեն Զիներին Զիդանի ծառայություններով: Ակումբի կառավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ֆրանսիս Խիրոյի ծավալած գործունեությունից և ցանկանում է առաջիկա ամռանը գլխավոր մարզչի պաշտոնը առաջարկել Զիզուին: Ավելի վաղ ձեզ արդեն հայտնել էինք, որ Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտտիի օգնականը ցանկանում է հեռանալ ակումբից, եվրոպայում գլխավոր մարզչի փորձ ստանալու և հետագայում «Արքայական» ակումբը գլխավորելու համար: Նշենք նաև, որ Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստի մարզչական ծառայություններով հետաքրքրվում էր Ֆրանսիական մեկ այլ ակումբ՝ «Մոնակոն», սակայն վերջինս հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերրին կմնա իր ներկայիս պաշտոնին: |