| |
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնադուն շնորհիվ «Բավարիային» խփած դուբլի հատեց 250 գոլի սահմանագիծը: Հարձակվողը փայլեց «Կարմիրների» դեմ, իր գոլային արխիվը «Ռեալում» 243 խաղի ընթացքում հասցնելով 251-ի: Այս ֆանտաստիկ ֆուտբոլիստի արդյունավետությունն անգերաանցելի է ժամանակակից ֆուտբոլում: «Արքայական» ակումբի ողջ պատմության մեջ նա լեգենդար Ռաուլ Գոնսալեսից, Ալֆրեդո Դի Ստեֆանոյից և Կարլոս Ալոնսո Գոնսալեսից (Սանտիլյանայից) հետո չորրորդն է, ում այս թիմի կամում հաջողվել է հասնել և հատել 250 գոլի սահմանը: Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն խփել է 49 գնդակ (Լա Լիգա-30, Չեմպիոնների Լիգա-16, Արքայական Գավաթ-3), և շատ մոտ է չորորդ մրցաշրջանն անընդմեջ 50 գոլի սահմանը հատելուն, քանի որ առջևում կա դեռ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և Իսպանական Լա Լիգայի 4 հանդիպում: Հավելենք նաև, որ «Ռեալում» հանդես գալու առաջին 2 մրցաշրջաններում Պորտուգալացին հեղինակել է 33 և 54 գոլ, համապատասխանաբար 2009/10 և 2010/11թթ մրցաշրջաններին: Նրա լավագույն ցուցանիշը 2011/12 մրցաշրջանում խփած 60 գոլն է, երբ նա ստացավ «Ոսկե Խաղակոշիկը», այս մրցաշրջանում, իհարկե կկարողանա թարմացնել իր ռեկորդը եթե 4 խաղում խփի դուբլ, իսկ մեկում հեթ-տրիկ:
|