| |
«Արքայական» ակումբի Արգենտինացի երիտասարդ կիսապաշտպան Անխել դի Մարիան Իտալական «Նապոլիի» ուշադրության կենտրոնում է: Նեապոլցիները ամռանը կարող են գնել դի Մարիային, վճարվելով մոտ 40 միլիոն եվրո, դա այն դեպքում, եթե հեռանա թիմի լավագույններից մեկը՝ Մարեկ Համշիկը: Սակայն Իսպանական կողմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին բոլորովին մտադիր չէ հրաժարվել իր լավագույն ֆուտբոլիստներից մեկից: Նշենք, որ «Ռեալն» ու «Նապոլին» լավ տրանսֆերային հարաբերությունների մեջ են, քանի որ Մադրիդյան ակումն արդեն 3 ֆուտբոլիստների է վաճառել Նեապոլի թիմին(Խոսե Կալյեխոն, Ռաուլ Ալբիոլ, Գոնսալո Իգուաին): Արգենտինացին Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրել է 31 հադիպում դառնալով 4 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ:
|