| |
Մադրիդի «Ռեալի» Բրազիլացի պաշտպան Մարսելոն «Օսասունայի» դեմ խաղից հետ նշել է, որ ցանկանում է Մյունխենում խաղալ մեկնարկային կազմում: «Հրաշալի եմ ինձ զգում, միշտ պատրաստակամ եմ օգնե թիմին: Միշտ ցանկանում եմ տեղ ունենալ կազմում: Ինձ համար բնական է լինել զայրացած կամ տխուր, քանի որ չեմ սիրում տաքացնել պահեստայինների նստարանը: Փորձում եմ ինձ պահել լավագույն մարզավիճակում, թիմին հնարավորինս երկար օգնելու համար»,- Ասել է Մարսելոն: Նա նաև խոսել է մեկնարկային կազմի՝ իր և Կոենտրաույի պայքարի դրական կողմերից՝
«Թիմի համար օգտակար է մեր մրցակցությունը: Կոենտրաուն հազվադեպ ֆուտբոլիստ է, և հենց դա է պատճառը, որ մենք մրցակցում ենք, և ավելի կատարելագործվում»,- հավելել է Մարսելոն: |