| |
«Արքայական» ակումբի սպորտային տնօրեն, Ֆրանսիացի լեգենդ Զինեդին Զիդանը որոշում է կայացրել գալիք ամռանը լքել իր պաշտոնը, որը ստանձնել էր 2013-ի օգոստոս ամսին: Նա կունենա հետ վերադարձի «տոմս», քանի որ նրա հեռանալը պար պատճառ ունի՝ կատարել վերջին քայլերը մարզչական աշխատանքի անցնելուց առաջ: Այս ամենը նա անում է, հետագայում «Արքայական» ակումբը գլխավորելու համար: Դա անելու համար նա պետք է ձեռք բերի անհրաժեշտ փորձ, որից հետո կկարողանա անցնել իր երաանքի աշխատանքին: Ֆրանսիացի լեգենդը վերադարձի այցեքարտ ունի, որը նրան տվել են պարբերականները դեռ 2013-ի օսոստոս ամսին՝ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուն պես: Հավանական է, որ Զիզուն իր մարզչական գործունեությունը կսկսի իր հայրենիքի «Մոնակո» թիմում: Սակայն վերջինս միակ տարբերակը չէ:
|