| |
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Մադրիդի «Ռեալի» Պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի գործակալը հանդիպել է Իտալական «Ինտերի» ներկայացուցիչների հետ: Ֆուտբոլիստը մադրիդյան թիմում խաղաժամանակ է ստանում և վերջին խաղերում գոհացնում է «Արքայական» ակումբի գլխավոր մարզչին, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը հակված է թիմից հեռանալուն: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պորտուգալացին մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
|