| |
«Համբուրգի» կիսապաշտպան Հական Չալխանոգլուի հայրը` Հուսեյն Չալխանոգլուն հայտարարել է, որ մադրիդյան երկու ակումբները` «Ռեալը» և «Ատլետիկոն» ցանկանում են գնել իր որդու տրանսֆերը: «Մենք ընդունել ենք «Համբուրգի»` պայմանագիրը մինչև 2018 թվականը երկարաձգելու առաջարկը, բայց այս պահին Հականի ծառայություններով հետաքրքրված են տասից ավելի ակումբներ, և դրանց թվում է «Ատլետիկոն»: Անգամ «Ռեալից» են դիմել որդուս տրանսֆերի հարցով: «Բարսելոնա՞»... Ոչ, նրանցից առաջարկ չի եղել»,-Հուսեյն Չալխանոգլուի խոսքերը մեջբերում ենք «Football Espana»-ից:
Նշենք, որ Հականը ազգությամբ Թուրք է, և դժվար, հայ երկրպագուները ցանկանան նրան տեսնել «Ռեալում», այնուամենայնիվ Թուրք մեկ այլ ֆուտբոլիստ՝ Նորի Շահինը գոհացրեց գրեթե բոլոր երկրպագուներին: |