| |
Ֆրանսիական «So Foot» պարբերականի հետ հարցազրույցում «Ռեալի» Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմեց, թե ինչումն է կայանում լավ ֆուտբոլիստի և աստղի տարբերությունը, միաժամանակ բացելով հաստատուն լավ խաղի բանաձևը: ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «Միշտ հետևել եմ այն խաղացողներին, ովքեր լավ էն աշխատում խաղադաշտում և հետևելով նրանց, հասկացա մի բան. լավ ֆուտբոլիստի և աստղի միջև տարբերությունը կատարած աշխատանքն է» ՀԱՍՏԱՏՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «Ես խաղացել եմ շատ տաղանդավոր ֆուտբոլիստների հետ: Ավելի տաղանդավոր քան ե՞ս: Դժվարանում եմ պատասխանել: Գնահատման չափանիշը, որը երբեք տեղիք չի տաիս սխալվելու, դա հաստատուն խաղն է: Շատ ֆուտբոլիստներ լավ են խաղում 5, 10, 15 խաղ շարունակ, սակայն պետք է լավ խաղալ մրցաշրջանի բոլոր 60 խաղերում»: «Հաստատունության բանաձևն է՝ լավ քնել, սնվել և հանգստանալ, քանի որ գրեթե բոլոր ֆուտբոլիստները իրարից տարբերվում են հենց այս մանրուքների պատճառով»: ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՄԱՍԻՆ՝ ««Ոսկե գնդակը» ստանալուց հետո ավելի ջանասիրաբար եմ աշխատում, ապացուցելու համար, որ ես արժանի եմ այդ մրցանակին»: ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «Ես ամբողջ կյանքիս ընթացքում սխալներ եմ արել, սակայն ուրախ եմ, որ դրանք եղել են, հակառակ դեպքում ես այստեղ նստած չէի լինի: Դրանց շնորհիվ ես կարղացա հասնել բարձունքիս, դառնալ ավելի լավը որպես ֆուտբոլիստ և մարդ: Իհարկե, Զավակ ունենալը ինձ ստիպեց լինել ավելի հոգատար հայր և խնայել նյարդերը»: «Ժամանակն իր գործն արեց, շատ մարդիկ կարող են ինձ տեսնել որպես տգեղ բնավորությամբ մարդ, կարիերայիս սկզբում եղած կոպիտ արարքների պատճառով»: ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ՝ «Աշխատում եմ լինել լավագույնը, ամենուրեք և ամեն խաղում. ցանկանում եմ խփել գոլեր և օգնել թիմիս և երբեք բրնածս ուղուց չեմ շեղվի: Ինքս եմ ինձ վրա ճնշում ստեղծում և եթե դա չանեի, լավագույնը դառնալու հույս չեր լինի»: ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ՝ «Կցանկանայի հաղթել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունը ազգային հավաքականիս հետ, դա կլիներ մի ելակ, արդեն համեղ տորթի վրա: ԳԻտեմ որ դա դժվար է, սակայն ամեն-ինչ հնարավոր է, եթե չես զլանում աշխատել»: |