| |
«Deportes Cuatro» պարբերականը ներկայացրել է տվյալներ այն մասին, թե ինչպիսի պայմաններում է «Արքայական» ակումբի Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը գրավել «Բարսելոնայի» դարպասը: Ըստ վերոնշյալ աղբյուրի ֆուտբոլիստը գնդակն ընդունեց իր կիսադաշտում, մինչ դարպասը կատարեց 5 հպում իսկ 6-րդ հպումից գնդակն արդեն ցացում էր: Ընդհանուր առմամբ Գարեթը վազել է 59,1 մետր 7,04 վայրկյանում: Այդ ցուցանիշին հասնելու համար նրանից պահանջվեց 30 լայն քայլ, ու այս ամենը՝ խաղի 85-րդ րոպեին: Այլ պարբերականների վիճակգրության համաձայն՝ Գարեթ Բեյլի այս վազքը ֆուտբոլի պատմության մեջ 2-րդ ամենաարագն էր: Բեյլի արագությունը կազմել է 34 կմ/ժ-ից ավելի:
Նրանք, ովքեր չգիտեն՝ վազքի չգերազանցված ռեկորդը պատկանում է ԱՆգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիային, ով զարգացրել է 35,1 կմ/ժ արագություն: |