| |
«Արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ, Ուելսցի մասնագետ Ջոն Բենժամին Թոշակը զուգահեռներ է անցկացրել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ու «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի Դա Սիլվայի միջև: Թոշակը կարծում է, որ ուելսցի ֆուտբոլիստը լիովին գերազանցում է բրազիլացուն: «Նեյմարը Բեյլի մակարդակի ֆուտբոլիստ չէ: Իսկ այն խնդիրները, որ նա ունի խաղադաշտից դուրս, բացասաբար անդրադարձան նրա ցուցադրած խաղի վրա»,- ասել է Թոշակը: Խոսելով «Բարսելոնայի» մասին՝ Ջոն Թոշակը նշեց՝
«Բոլորը խոսում էին պատմության մեջ լավագույն «Բարսելոնայի» մասին: Սակայն երբեմն անհրաժեշտ է ճիշտ ժամանակին թարմացնել թիմի կազմը»,- եզրափակել է մասնագետը: |