| |
Իսպանական «Marca» պարբերականն իր կայքի այցելուների շրջանում հարցում է անցկացրել, պարզելու համար, թե ում են նրանք ցանկանում տեսնել «Արքայական» ակումբի մեկնարկային կազմում: Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուները գերադասում են ավելի հարձակվողական կազմ տեսնել, այլ ոչ թե պաշտպանողական: Մասնավորապես, ընտրելով Ասյեր Իլյարամենդիի ու Իսկոյի միջև՝ երկրպագուները նախապատվությունը տվել են վերջինիս: Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին իր մամլո ասուլիսի ժամանակ ի պատասխան այն հարցին, թե այս երկուսից ով է խաղալու մեկնարկային րոպեներից, պատասխանեց, որ արդեն որոշել է, բայց չի ասի իր որոշման մասին: Հիշեցնենք նաև, որ եզրափակիչ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:30-ին, «Մեստալյա» մարզադաշտում:
|