| |
Կարլո Անչելոտին «El Mundo» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ չի բացառում Կրիշտիանու Ռոնալդուի՝ գավաթի եզրափակչին մասնակցելը, բայց նա ռիսկի չի դիմի ու չի վտանգի Պորտուգալացու առողջությունը ոչ մի դեպքում: Նա ասել է, որ թիմն արդեն ապացուցել է, որ մեկ ֆուտբոլիստից կախում չունի: «Բարսայի» դեմ խաղին ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնացել, ու Անչելոտին հավասար պայքար է կանխատեսում` «Կարծում եմ՝ շատ հավասար ու բարդ խաղ է լինելու: Հուսով ենք՝ «Ռեալը» կկարողանա տիրել նախաձեռնությանը, ինչը հեշտ չէ անել «Բարսելոնայի» պես թիմի դեմ, քանի որ նրանց խաղային փիլիսոփայության հիմքը գնդակը վերահսկելն է: Դա կարող է վճռորոշ հանգամանք լինել»: Իտալացին հաստատեց, որ Կրիշտիանուն վաղաժամ չի վերադառնա կազմ, եթե լիովին պատրաստ չլինի` «Նա ամեն օր առաջընթաց է արձանագրում, ու ես չեմ բացառում, որ նա կխաղա, բայց նրա առողջությունը ռիսկի չենք ենթարկի ոչ մի դեպքում: Եթե նա չխաղա, խաղային տակտիկան, միևնույն է, չենք փոխի: Մյուս ֆուտբոլիստները վստահ են ու լավ են զգում իրենց: Թիմը հավատում է»: «Կրիշտիանուի կարիքը միշտ էլ կզգանք, երբ նա դաշտում չէ, բայց ֆուտբոլիստները չեն պատրաստվում ամենուրեք ասել` «Օ՛հ, Լո՛րդ, ինչ ենք անելու առանց նրա»: Տղաները վստահ են ու ապացուցել են, որ կարող են հաղթել առանց նրա: Բացի այդ, սա նրանց համար հիանալի հնարավորություն է հիմնական դերեր ստանձնել եզրափակիչ խաղում»,- ասել է Անչելոտին: Եվ վերջում Կարլոն եզրափակեց՝ խոսելով նախորդ Կլասիկոյի մաիսն.«Դա մի խաղ էր, որում չկարողացանք հաղթել, բայց հիմա հնարավորություն ունենք վրեժ լուծել»:
|