| |
«Ալմերիայի» դեմ խաղին մասնակցելով Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման իր ակտիվին ավելացրեց ևս մեկ խաղ, ինչով նա շրջանցեց իր ներկայից թիմի երկրորդ մարզիչ և հայրենակից Զինեդին Զիդանին: Իր ակտիվում ունենալով 228 խաղ, Կարիմը «Ռեալի» պատմության մեջ ամենաշատ խաղերն անցկացրած ֆրանսիացի ֆուտբոլիստն է: Բենզեման նաև ամենաշատ գոլեր խփած ֆրանսիացին է ակումբի 112-ամյա պատմության մեջ՝ ունենալով 110 գոլ: Զինեդին Զիդանը «Ռեալում» խաղալու 5 մրցաշրջանում անցկացրել է 227 հանդիպում՝ դառնալով 49 գոլի հեղինակ: Որպես «Ռեալի» խաղացող նա նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը, Միջմայրցամաքային գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, Իսպանիայի չեմպիոնությունը ու երկու անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը: Բենզեմայից ու Զիդանից հետո ամենաշատ խաղեր անցկացրած ֆրանսիացիներից են Կլոդ Մակելելեն (145 խաղ) ու Լասսանա Դիարան (117 խաղ):
|