| |
Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ ձախ ծնկատակի ջիլի վնասվածք, ու ամենայն հավանականությամբ բաց կթողնի Արքայական գավաթի եզրափակիչը, որտեղ «Ռեալը» մրցելու է «Բարսելոնայի» դեմ: Ավելին, պորտուգալացի աստղը հնարավոր է բաց թողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Կրիշտիանուն վստահ էր, որ ֆիզիոթերապևտ Պոուլ Գազոլտսը կլուծի իր վնասվածքի հետ կապված խնդիրները: Եթե նա վնասվածքով խաղա «Բարսելոնայի» դեմ՝ ավելի ու ավելի խորացնելով իր վնասվածքը, ապա նա կարող է հրաժեշտ տալ մրցաշրջանի մնացած հատվածին: Ֆուտբոլիստը այժմ միայն ցանկանում է պատրաստ լինել «Բավարիայի» դեմ խաղին: Հարձակվողը գոհ չէ «Ռեալի» բժիշկներից: Նա ցավ էր զգում մի քանի շաբաթ առաջ ձախ ոտքում: Բացի դրանից նրա մոտ կար ծնկի հետ կապված խնդիրներ: Նա նաև տարօրինակ ցավեր էր զգում ոտքի մկաններում, բայց բժիշկները ոչինչ չախտորոշեցին: Դորտմունդում անցկացրած մարզումը ցույց տվեց, որ վնասվածքն սպասվածից ավելի լուրջ է: Իսկ արդեն Մադրիդում համակարգչային տոմոգրաֆիայով ստուգվելուց հետո խնդիրները ի հայտ եկան: Սակայն Կրիշտիանուն մեկնեց Պորտուգալիա բժիշկ Նորնխուի մոտ: Բժիշկ, ում վստահում են Խորխե Մենդեսին ու իր ընկերությանը՝ Gestifute-ին: Բժիշկը հաստատեց այդ վնասվածքը, բայց ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա, ու ֆուտբոլիստը կարող է մասնակցել Լա լիգայի մնացած հատվածին ու կարող է օգնել Պորտուգալիային ԱԱ-ում:
|