| |
Հաճախ Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Արքայական» ակումբի սան և ներկայիս դարպասապահ Դիեգո Լոպեսն ամռանը կլքի ակումբը: Ֆուտբոլիստն ինքը, անհեթեթ համարելով այդ հայտարարությունները մամլու ասուլիսում նշել է՝ «Ես պայմանագրի 3 տարվա ընթացքում հավատարիմ կլինեմ թիմիս, անգամ այսքան անհաջողություններից հետո: Եթե անգամ ոտքով հետույքիս տային և ասեին գնա, ես չէի վիրավորվի և կսլանայի առաջ, բոլորին ապացուցելու համար, որ ես արժանի եմ «Ռեալում» խաղալու համար»,- Հայտարարել է 32-ամյա դարպասապահը: Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը «Ռեալ» է վերադարձել «Սևիլիայից» անցած մրցաշրջանին և կարճ ժամանակ աշխատել Ժոզե Մոուրինյոյի, այնուհետև Կարլո Անչելոտտիի հետ: Վերջինս Լոպեսին հնարավորություն է տվել խաղալ Լա Լիգայում, իսկ թիմի ավագ Իկեր Կասիլյասին՝ Արքայական Գավաթում և Չեմպիոնների Լիգայում:
Դիեգոն ասուլիսի ավարտին ասել է՝ «Երջանիկ եմ, որ շարունակելու եմ պայքարը կազմում տեղի և թիմիս մրցանակներ պարգևելու համար, շնորհակալ եմ ամեն ինչի համար»: |