| |
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ աջակցելու է Ստեֆանո Բորգոնովոյի անունով բացված հիմնադրամին: «Ես Բորգոնովոյի մասին իմացել եմ Կառլո Անչելոտիից, ով մոտ է եղել նրա հետ: Ստեֆանոն լավ հարձակվող է եղել, իսկական ռազմիկ թե խաղադաշում թե դրա սահմաններից դուրս: Նա սիրում էր ֆուտբոլը այնպես, ինչպես իր կյանքը, այդ իսկ պատճառով ես որոշեցի աջակցել նրա անունով բացված հիմնադրամին: Կոչ եմ անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը»,- գրել է Ռոնալդուն իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ նա նախկինում հանդես է եկել «Միլանի», «Ուդինեզեի» և «Ֆիորենտինայի» կազմում, երկար տարիներ տառապել է մահացու հիվանդությամբ և հաշմանդամ է եղել: Ստեֆանո Բորգոնովոյն մհացել է անցած տարի 49 տարեկան հասակում: Կառլո Անչելոտին ևս իր աջակցությունն է հայտնել Բորգոնովոյի անունով բացված հիմնադրամին նվիրելով նրանց գրքեր:
|