| |
«Սևիլիայի» ավագ Իվան Ռակիտիչը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: «Ռեալի» առաջարկը Ռակիտիչին կարող է խանգարել «Սևիլիային», նոր պայմանագիր առաջարկման հարցում: Խորվաթ կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը «Սևիլիայի» հետ ավարտվում է 2015 թվականին, իսկ հրաժարագինը կազմում 40 մլն եվրո:Սակայն «Ռեալը» փորձում է ավելի ցածր գնով գնել Ռակիտիչին: Նշենք, որ Ռակիտիչի ծառայություններով էր հետաքրքրված իսպանական գրանդներից մյուսը`«Բարսելոնան»: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը մասնակցել է 28 խաղի, որոնց ընթացքում աչքի է ընկել 11 գոլով եւ նույնքան գոլային փոխանցումով:
|