| |
Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի վերջնամասին մոտենում է հիանալի մարզավիճակում: «Ոսկե գնդակի» տիրակալը արդեն 10 խաղ շարունակ գոլի հեղինակ է դառնում՝ ընդհանուր առմամբ խփելով 14 գոլ: Վերջին գոլը նա խփեց շաբաթ օրը կայացած «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում: «Վիսենտե Կալդերոնում» փետրվարի 11-ին խփած դուբլից հետո Կրիշտիանուն աչքի է ընկել յուրաքանչյուր խաղում, որին մասնակցել է: Չեմպիոնների Լիգայում նա ևս երկու դուբլ հեղինակեց «Շալկեի» դեմ փլեյ-օֆֆի երկու խաղերում: Առաջնությունում «Ատլետիկոն», «Լևանտեն», «Մալագան», «Բարսելոնան», «Սևիլիան» ու «Ռայո Վալեկանոն» գոլեր ընդունեցին Կրիշտիանուի հարվածներից հետո: Այս 9 խաղերից զատ, նա երկու գոլ խփեց նաև Կամերունի հավաքականի դեմ խաղում:
|