| |
Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Սևիլիայի» դեմ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում հստակ և գեղեցիկ իրացված տուգանային հարվածը 5-րդն էր թիմի համար Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում: Կրիշտիանու Ռոնալդուի ու Գարեթ Բեյլի հարվածները «Ռեալին» թույլ են տվել առաջ անցնել «Գրանադայից», «Վալյադոլիդից» ու «Բարսելոնայից», որոնք երկուական անգամ են գոլ խփել տուգանայիններից: Ռոնալդուն 3 անգամ է աչքի ընկել, Բեյլը՝ 2: Առաջին գոլը տուգանայինից «Ռեալը» խփեց «Էլչեի» դեմ խաղում: Ռոնալդուի հարվածը թույլ տվեց թիմին հաղթել այդ խաղում: Պորտուգալացին, ով երեք անգամ է հստակ իրացրել տուգանայինները, այս ցուցանիշով առաջատարն է Լա Լիգայում: Նա մեկական անգամ գրավել է նաև «Ռեալ Սոսյեդադի» ու «Սևիլիայի» դարպասները: Բեյլը նույնպես ցուցադրել է տուգանայիններ իրացնելու իր վարպետությունը: Նա գոլեր է խփել «Սևիլիայի» դեմ առաջին շրջանի խաղում ու «Բետիսի» դեմ արտագնա խաղում:
Ահա Ռոնալդուի իրացրած տուգանայինը «Սևիլյաի» դեմ խաղում՝ |