| |
Մադրիդի «Ռեալում» անհանգստացած են Ռոնալդուի առողջության համար: Պորտուգալացին «Շալկեի» դեմ հանդիպումից հետո խաղում է ձախ ոտքի ցավին դիմադրելով: Բժիշկները հայտնում են, որ ֆուտբոլիստն ունի պրոբլեմներ ծնկատակի ջիլի հետ: Սակայն Ռոնալդուն չբարձրաձայնեց խնդիրը, իր թիմին օգնելով ևս 3 խաղերում, որոնցից վերջին երկուսում «Արքայական» ակումբը խայտառակ պարտություններ կրեց և նահանջեց երրորդ հորիզոնական: Այստեղից՝ առաջատարի ոչ անձդուրաց խաղի պատճառով թիմը կրում է 2 անընդմեջ պարտություն, ինչին «Բլանկոսները» ծանոթ չէին արդեն 5 տարի: Ռոնալդուն բուժման կուրսեր է անցնում մասնագիտացված բժիշկների հետ, իսկ խաղերին նա կկապի վիրակապ, որը կնվազեցնի վնասվածքի կրկնման ռիսկը: Թիմը անհանգստացած է առաջատարի ներկայիս առողջական դրությամբ և պլանավորում է ապահովել անվտանության բոլոր նախադրյալները: |