| |
![]() Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր առաջարկել Անխել դի Մարիային, հաղորդում է Marca-ն: Ակումբը գոհ է արգենտինացու ցուցադրած խաղից ու բարձր է գնահատում նրա նվիրվածությունը: Ֆլորենտինո Պերեսը բավարարել է Կարլո Անչելոտիի խնդրանքը: Իտալացի մասնագետը ղեկավարությանն ասել, որ արգենտինացու՝ թիմում մնալուց է կախված իր մշակած 4-3-3 խաղային սխեմայի կայուն գործունեությունը: Ֆուտբոլում, ինչպես և կյանքում, ամեն ինչ կարող է մեկ րոպեում փոխվել: 2014 թվականի մեկնարկում Դի Մարիան մտածում էր հեռանալու մասին ու նույնիսկ դեմ չէր արդեն ձմռանը տեղափոխվել «Մոնակո»: Այնուամենայնիվ, Անչելոտին նրան վստահություն հաղորդեց, ինչի արդյունքն եղավ այն, որ Դի Մարիան դարձավ առանցքային ֆուտբոլիստ այս թիմի համար:
|