| |
Մադրիդի «Ռեալի» Կենտրոնական հարձակվող Խեսե Ռոդրիգեսի ավտոտնակում հրդեհ է բռնկվել, ինչը գազի պայթյունի հետևանք է դարձել: Երեք աշխատողներ, ովքեր գտնվել են ավտոտնակում, տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսի մոտ գազից թունավորում կա, իսկ երրորդի մոտ մարմնի 15% այրվածք: Անձամբ ֆուտբոլիստը չի տուժել: Ֆուտբոլիստը ընդամենը մեկ ամիս առաջ էր տեղափոխվել այս տուն: Հրդեհը ոչնչացրել է շինության հարկերից մեկը: Հրշեջների խումբը արագորեն ժամանել է ու հանգցրել է կրակը: «Ռեալի» մյուս ֆուտբոլիստները, ովքեր ապրում են նույն թաղամասում, շտապել են դեպքի վայր: Անձամբ ֆուտբոլիստը նոր է վիրահատվել ու դեռ ապաքինվում է վնասվածքից: Հաղորդվում է, որ մոտակա շրջանում Խեսեն ապրելու է թիմակից Ալվարո Արբելոայի տանը, մինչև սեփական տունը կվերանորոգեն:
|