| |
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» լրջորեն հետաքրքրված են «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով: Մառախլապատ ալբիոնի ներկայացուցիչները ցանկանում են արդեն այս ամառ ֆրանսիացուն տեսնել ԱՊԼ-ում: Ե՛վ Մանուել Պելեգրինին, և՛ Ժոզե Մոուրինյոն ցանկանում են իրենց թիմերում տեսնել այս տիպի հարձակվողի: Այնուամենայնիվ, չնայած բոլոր լուրերին, «Արքայական ակումբը» մտադիր չէ բաժանվել իր հարձակվողից: Հիմա Կարիմը վստահություն է ձեռք բերել ու ցույց է տալիս շատ բարձր մակարդակի ֆուտբոլ: Հաղորդվում է, որ ակումբները, ովքեր հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով, պատրաստ են վճարել 40 մլն եվրո: Մոուրինյոն գոհ չէ իր թիմի հարձակվողներից ու ցանկանում է իր ենթակայության տակ ունենալ բարձրակարգ հարձակվողի: Իսկ ահա «Սիթին», ըստ որոշ լուրերի, պատրաստ է Ագուերո-Բենզեմա փոխանակություն կատարել:
|