| |
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվածություն է ցուցաբերում Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Վիլիամ Կարվալյուի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է տրանսֆերի հանել գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրային, իսկ նրա փոխարեն ձեռք բերել հենց 21-ամյա պորտուգալաանգոլացի ֆուտբոլիստին (Կարվալյուն երկու երկրների քաղաքացիություն ունի, բայց խաղում է Պորտուգալիայի հավաքականում - խմբ.): Նշենք, որ ավելի վաղ Կարվալյուի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Ինտերը»: |