| |
Կրիշտիանու Ռոնալդուն՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ամբողջ աշխարհում շատ հայտնի է իր տուգանային հարվածներով: Նա դրանք ավանում է «Knuckleball», ու ինչպես բեյսբոլի «knuckleball»-ները, Ռոնալդուի հարվածներից հետո գնդակը սկսում է «պարել» դարպասին հասնելուց առաջ, ինչը մեծ բարդություն է առաջացնում մրցակցի դարպասապահի համար: Վերջերս ֆիզիկոսները սկսել են հետազոտել նրա այս հարվածները, ու կարծես թե նրանք գտել են պատասխանը, թե ինչու է գնդակը այդպիսի հետագծով ընթանում: Մի քանի ֆիզիկոսներից բաղկացած խումբը իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Ամերիկայի ֆիզիկոսների միության «Փոփոխական դինամիկայի բաժանումը» խորագրով միջոցառման ժամանակ, որ կայացել է 2012 թվականի նոյեմբերի 18-20-ը Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում: «Եթե գնդակի ուղիղ կենտրոնին հարվածես, դա կառաջացնի զիգզագաձև հետագիծ»,- ասել է հետազոտողներից մեկը,- «Ամեն 15 մեկ գնդակի հետագիծը փոխվում է հակառակ ուղղությամբ: Քանի որ դինամիկայի ձևը անկանխատեսելի է, այս հարվածները չափազանց բարդ են դարպասապահների համար»: Նշենք, որ Ռոնալդուի հուժկու հարվածները, որոնք դարպասում են հայտնվում 3 վայրկյանի ընթացքում անվանում են «Ռոնալդուի Հրթիռ | Ракета Роналду | Ronaldo's Rocket»: |