| |
«Սևիլիայի» պաշտպան Ալբերտո Մորենեն պատրաստվում է իր կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում են իսպանական ԶԼՄ-ները: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է անդալուսյան ակումբում իր թիմակիցներին: «Ռեալի» մարզչական շտաբն, իր հերթին, լրջորեն հետաքրքրված է նրա ծառայություններով: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ նա կկարողանա փոխարինել Ֆաբիո Կոենտրաուին: Ալբերտո Մորենեն ընդամենը 21 տարեկան է, բայց արդեն իսկ համարվում է Իսպանիայի ամենատաղանդավոր եզրային պաշտպաններից մեկը: Մորենեն մինչև 2018 թվականը գործող պայմանագիր ունի «Սևիլիայի» հետ, իսկ նրա տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ «Ռեալը» կկարողանա կրկնակի նվազեցնել այդ գինը ու վճարել ընդամենը 15 մլն եվրո:
|