| |
Անչելոտտին պլանավորում է հզորացնել կենտրոնական կիսապաշտպանության, առաջ քաշված գոլահարի և ձախ պաշտպանության գոտիները: Պաշտպանության ձախ եզրի հզորացման հնարավոր ֆուտբոլիստ է համարվում «Սևիլիաի» խաղացող Ալբերտո Մորենոն: 21-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 20 միլիոն Եվրո: Այլ տարբերակ է համարվում «Վալենսիաի» կիսապաշտպան Խուան Բերնատը, ով այս մրցաշրջանում խաղալով պաշտպանի դիրքում՝ ընտելացել է դրան: Վերջինիս տրանսֆերային արժեքը չի գերազանցում 30 միլիոն Եվրոն: Ենթահարձակվողական դիրքի հզորացման գլխավոր թեքնածու էր Իլկայ Գյունդոգանը, սակայն «Բորուսսիայի» ֆուտբոլիստի վերջին վնասվածքը կասկածի տակ է դնում այն, որ նա կարող է խաղալ «Ռեալում»: Հաշվի առնելով սա «Արքայական» ակումբը հայացքները հղում է «Ծեր Սենիորայի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբաի վրա: Այս տրանսֆերի իրագործումն է խթանում թիմի 2-րդ մարզիչ Զինեդին Զիդանը: Ինչը վերաբերվում է առաջ քաշված գոլահարի դիրքին, ապա Լևանդովսկու՝ «Բավարիա» տեղափոխության հայտարարությունից հետո «Ռեալը» ուշադրություն կդարձնի «Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչին, ով չի ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ նա պահեստային ֆուտբոլիստ է: |