| |
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վճարելու է 10 ամսական մի փոքրիկի գլխուղեղի վիրահատության գումարը: Փոքրիկի ծնողները դիմել են Ռոնալդուին` նրա մարզաշապիկը և խաղակոշիկները ստանալու և աճուրդով վաճառելու խնդրանքով: Պորտուգալացին ոչ միայն իր ստորագրությամբ մարզաշապիկ և խաղակոշիկ է փոխանցել, այլև խոստացել է` վճարելու է վիրահատության համար անհրաժեշտ գումարը`60.000 եվրո: Փոքրիկին կվիրահատեն առաջիկա օրերի ընթացքում: |