| |
![]() Մոդրիչը դեռևս նույնիսկ երկու մրցաշրջան չի անցկացրել «Ռեալում», բայց արդեն հասցրել է վաստակել երկրպագուների սերը: «Սանտիագո Բեռնաբեուում» նրա հասցեին բազում ծափահարություններ են հնչել: 30 մետրի վրա կատարվող փոխանցումներ, ճոխ գոլային փոխանցումներ՝ ոտնաթաթի դրսի մասով կատարված, անգերազանցելի վարպետություն գնդակի հետ աշխատելիս, դրիբլինգ ու հեռահար հարվածներով գոլեր, ինչպսին նա խփեց «Օլդ Թրաֆորդում»` սրանք այն հատկանիշներն են, որ ստիպեցին երկրպագուներին սիրել Մոդրիչի խաղը: Realmadrid TV-ն հատուկ հոլովակ է պատրաստել, որտեղ ցուցադրվում են Լուկա Մոդրիչի մասնակցությամբ ամենատպավորիչ դրվագները` |