| |
Իտալացի մասնագետը նախատեսում է «Լևանտեի» դեմ խաղում դաշտ դուրս բերել մի կազմ, որը շատ կտարբերվի մադրիդյան դերբիի կազմից և դասավորությունից, ինչը հետաքրքրություն է առաջացրել իսպանական մամուլում: Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի վաղը՝ Երևանի ժամանակով 22:00-ին, և խաղին կարող եք հետևել մեր կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ: Փոփոխությունները, որոնք հիմնականում կապված են պաշտպանության գծի հետ: Կոենտրաու - Արբելոա եզրային զույգի փոխարեն մեկնարկային կազմում կլինեն Դանի Կարվախալն ու Մարսելոն: Փոփոխություններ են ակնկալվում նաև կենտրոնում, և ինչպես պարզել են իսպանական հեղինակավոր պարբերականները, կենտրոնում կխաղա Ռամոս-Վարան զույգը, քանի որ սննդային թունավորման պատճառով Պեպեն չի կարողացել մասնակցել անգամ հավաքականի ընկերական խաղին, իսկ մարզումների ժամանակ նա աշխատում էր անհատականոր ծրագրով: Հավանական է, որ առաջին իսկ րոպեներից Անխել դի Մարիայի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Իսկոն, որի վերջին խաղը Գերմանիայի երիտասարդական հավաքականի դեմ արժանի է ամեն տեսակի գովեստի խոսքերի: Իսկոն արդեն ամբողջովին վերականգնվել է և պատրաստ է առաջիկա խաղին: Հարձակվողական «BBC» (Բեյլ-Բենզեմա-Կրիշտիանու) եռյակի մասին խոսք չկա` այն փոփոխության չի ենթարկվի:
|