| |
Ռոնալդուն 6 անգամ գրավել է «Լևանտեի» դարպասը Լա լիգայում 3 անգամ էլ Արքայական գավաթի խաղարկություններում: Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն հիանալի է հանդես գալիս նաև Լա լիգայում: Այս մրցաշրջանում նա խփել է 37 գնդակ` անցկացնելով 34 հանդիպում: Ցուցանիշներ, որ հաստատում են նրա՝ «Ռեալի» հարձակման առաջատար լինելը, ու դրանք կարող են էլ ավելի մեծանալ մի մրցակցի դեմ խաղում, որի դարպասը Ռոնալդուն գրավել է 9 անգամ Լա Լիգայի ու Գավաթի խաղարկության շրջանակներում: Ռոնալդուն 9 գոլի հեղինակ է դարձել «Լևանտեի» դեմ անցկացրած 8 հանդիպումներում` 6 անգամ Լա լիգայում, 3 անգամ էլ Իսպանիայի գավաթի հանդիպումներում: «Լևանտեին» նա առաջին անգամ հանդիպել է Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ, որտեղ «Ռեալը» հաղթեց «Լևանտեին» 8-0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձավ հետ-թրիկի հեղինակ:
|