| |
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Պորտուգալիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն Կամերունի դեմ տարած 5-1 հաղթանակից հետո: Նրա ակտիվում կա 49 գնդակ (2-ով ավել քան նախկին ռեկորդակիր` Պաուլետան): Նա` անցկացնելով 110 հանդիպում, հավասարվեց Ֆերնանդո Կոուտոյին (Լուիշ Ֆիգու` 127 հանդիպում): Ռոնալդուն խոսեց լրագրողների հետ, բայց չցանկացավ որևէ կանխատեսում անել առաջիկա ամռանը տեղի ունեցող Աշխարհի առաջնության մասին: Նա միայն խոստացավ աշխատել քրտնաջան: «Չեմ կարծում, որ ռեկորդներ կխփեմ: Ամեն ինչ տեղի է ունենում ծանրաբեռնված աշխատանքի, ցանկության ու հրաշալի հավաքականի պայմաններում: Մենք շատ լավ մարզիչ ունենք: Ես գիտեի, որ վաղ թե ուշ կհասնեմ այպիսի մակարդակի»,- ասաց նա RTP-ի հեռուստատեսությանը:
|