| |
Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենթուսը» համաձայնություն են ձեռք բերել Պոլ Պոգբայի՝ իսպանական ակումբ տեղափոխվելու հարցում: Գործարքի մեջ կներառվի նաև «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն, ով խաղային պրակտիկայի պակաս ունի Մադրիդում, հայտնում է BeIN Sports-ը: Ըստ աղբյուրի տարածած տեղեկության, համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել չորեքշաբթի օրը, երբ «Յուվենթուսի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտան Մադրիդում հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին: |